«Սա տխուր նկար է նկար այն մասին, որ մեր մանկությունն ու իմ որդու սերնդինը տարբերվում են, շատ»․ ահա թե ինչ լուսանկար է հրապարակել Էրիկ Անթառանյանը

Հայտնի հաղորդավար Էրիկ Անթառանյանը, տեղադրելով ծիրանի բերքառատ ծառի վարը կցված լուսանկարը, «Ցոգոլը» վերնագրով հետևյալ հրապարակումն է անում․ «Ցոգոլը․ Մեր ժամանակ Ծիրանի ծառը դեղին ծիրան չէր տեսնում եթե ինչ որ մեկի այգում չէր ու մի «ջղային» պահակ չուներ։

Ծառերը լինում էին «Ցոգոլի»։ Նայում էինք, հետևում, տերևների արանքից նկատում ցանկալի օվալը ու ամեն գնով հասնում դրան։ Ցոգոլի ծառը սիրուն ծաղկում էր, ու ինչքան շատ ծաղիկ էնքան երանելի շատ ցոգոլ։

Հիմա քաղող չկա, որովհետև երեխեքը ծառի վրա չեն, այլ հեռախոսի մեջ են, ծիրանն էլ շուկայում վաճառում են, էլ ինչու չարչարվեն։

Սա տխուր նկար է նկար այն մասին, որ մեր մանկությունն ու իմ որդու սերնդինը տարբերվում են, շատ»,- իր ասելիքն ավարտում է Էրիկ Անթառանյանը, իսկ հրապարակման ներքո տեղ գտած մեկնաբանություններ բաժնում ընկերոջը հրավիրում ծիրան ուտելու։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: