«Հուլիսի մեկից մինչ այս պահը պատվաստման նաև զբոսաշրջության նպատակով ՀՀ են ժամանել 14 000 Իրանի քաղաքացի։ Սա ռեկորդ է, հիմա․․․»

Հարություն Մնացականյանը գրում է․ «Էս էլ ասեմ գնամ։ Հուլիսի մեկից մինչ այս պահը պատվաստման նաև զբոսաշրջության նպատակով ՀՀ են ժամանել 14 000 Իրանի քաղաքացի։ Սա ռեկորդ է։ Հիմա խոսքս և խնդրանքս առողջապահության նախարարությանը, զբոսաշրջության կոմիտեին և այլ պատկան մարմիններին նաև Գյումրիի ռեստորանային ոլորտի տերերին։

Առողջապահության նախարարություն, բերեք Գյումրի և այլ զբոսաշրջային կենտրոններում էլ իրականացրեք պատվաստումը զբոսաշրջիկների, եթե արդեն իրականացնում եք, ընտիր։

Զբոսաշրջային կոմիտե և այլ պատկան մարմիններ, քանի որ Գյումրիում ռեստորանային ոլորտը շատ էժան է, ռեստորատորների հետ, եթե ավտոբուսներով տուրեր կազմակերպեք Գյումրիի ռեստորաններում ճաշելու պայմանով, ավտոբուսներն անվճար, շատ մեծ շրջանառություն կլինի, ավտոբուսների գինը կներառեք ճաշի մեջ, Գյումրին արագ կսկսի շնչել։

Խոսքս նաև այլ զբոսաշրջային քաղաքների մասին է։ Գյումրու ցանկացած ռեստորանում ճաշելն ավելի էժան է, երկու հոգով, մեքենայով գալ֊գնալն էլ մեջը, քան Երևանի կենտրոնի ցանկացած հայտնի ռեստորան (Մեղեդին չհաշված)։ Արե՛ք էլի, լավ շանս է»։

Рейтинг
( 1 оценка, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: