«Ի՞նչ է ուսուցիչների կամավոր ատեստավորումը․․․»

Վահրամ Թոքմաջյանը գրում է․ «Ի՞նչ է կամավոր ատեստավորումը։ Որքան ես եմ հասկանում նախնական արձագանքներից, դա ուսուցիչների առարկայական գիտելիքների ստուգում է։ Այսինքն` զուբրիտի համակարգի վերարտադրություն, ուրիշ ոչինչ։

Այսինքն, եթե ես գնամ կամավոր ատեստավորման, ինձ հարցնելու են, թե երբ է եղել Միրիոկեֆալոնիայի ճակատամարտը կամ քանի կամավորական ջոկատ ունեինք Առաջին աշխարհամարտին, ովքեր էին դրանց հրամանատարները (էս հարցը ժամանակին շտեմարան կազմողներւց մեկին եմ տվել, չպատասխանեց):

Ինչո՞վ է սա աբսուրդ։ Պետությունն ասում է, որ իր վերահսկողության տակ գտնվող մյուս օղակում` բուհերում, պարզապես դիպլոմ են վաճառում։ Այսինքն պետությունը չի վստահում իր իսկ տված դիպլոմին։

Իսկ զուբրիտի, դրա կողմից անգիտության ու 21-րդ դարի հնարավորությունների պարագայում անիմաստ թվեր հիշելու բացասականի մասին չարժի անգամ խոսել։

Մենք ասում ենք` հանեք էդ բութ շտեմարանները, ազատեք էրեխեքին անիմաստ բեռից, իրենք բերում նույն համակարգը ուսուցիչների համար են դնում։ Սա՞ է ձեր պատկերացրած ստեղծագործական մոտեցումն ու քննադատական մտածողությունը։ Ֆանտազիաներդ այլ բան չի ներու՞մ»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: