«Դու իմ տան սյունն էիր, իմ ամեն ինչն էիր, առանց քեզ շատ դժվար է․․․»

Շատերին է հայտնի, որ Լիլիթը շատ տարիներ առաջ շոու բիզնեսի ասպարեզ է մտել եղբոր՝ Կարենի հետ։ Քույր ու եղբայրը հանդես էին գալիս միասին, սակայն շատ երիտասարդ տարիքում Կարենը, ցավոք սրտի, հրաժեշտ տվեց կյանքին։ Դրանից հետո Լիլիթը հաճախ է խոսում նրա մասին։

Այսօր Կարեն Կարապետյանի ծննդյան օրն է։ Օրվա առիթով Լիլիթը մի տեսանյութ է տեղադրել, որտեղ արխիվային կադրեր են Կարենի մասնակցությամբ։ Տեսանյութում կադրերին զուգահեռ հնչում է սիրո մասին Լիլիթի զուգերգներից մեկը։

Լիլիթը տեսանյութին կից գրել է հետևյալը․ «Կարենս, իմ թանկ եղբայր, իմ համեստ, մաքուր, սիրուն, անթերի, իմ կյանք, ծնունդդ շնորհավոր։ Դու իմ տան սյունն էիր, իմ ամեն ինչն էիր, առանց քեզ շատ դժվար է։ Ու գնալով այդ ցավը դառնում է անտանելի։

Ես, մաման քեզ շատ ենք կարոտել։ Մեր պահապան Հրեշտակ, ծնունդդ շնորհավոր»։ Լիլթի տեղադրած տեսանյութը ներկայացնում ենք ստորև։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: