Գյումրիում օրեր առաջ գտնված փոքրիկն ունի խնամակալ ընտանիք․ ահա թե ինչպես է դասավորվելու նրա ճակատագիրը

Գյումրու փողոցներից մեկում գտնված փոքրիկ տղան մի քանի օրվա ընթացքում կարողացել է բժիշկների հոգատարության ու խնամքի շնորհիվ վերականգնել իր առողջական վիճակը և լիարժեք ապաքինված դուրս գրվել հիվանդանոցից։

Բալիկի խնամակալությունը ստանձնելու խնդրանքով Գյումրու համապատասխան պատկան մարմիններին են դիմել երկու ընտանիքներ։ Համապատասխան հարցումների և հետազոտական աշխատանքների արդյունքում որոշում է կայացվել երեխային հանձնել խնամակալության համար դիմած ընտանիքներից մեկին։

Բալիկի անվան, ծննդյան վկայականի, բնակության խնդիրը և այլ հարցեր կարգավորելու լիազորություններ ունի Գյումրու հոգաբարձուների խորհուրդը՝ մինչ երեխայի կենսաբանական ծնողների ի հայտ գալը։

Հայտնի է, որ բալիկին Արեն են անվանել։ Ընտանիքը, որին հանձնվել է փոքրիկ Արենի խնամքը, ըստ Գյումրու քաղաքապետարանի հոգաբարձության և խնամակալության մարմնի ներկայացուցիչ Էվդարդ Բաղրամյանի՝ բավականին ապահովված է և կարող է զբաղվել բալիկի խնամքով լիարժեք կերպով։

Ամեն դեպքում՝ քաղաքապետարանը սպասում է փոքրիկ Արենի կենսաբանական ծնողների հայտնվելուն։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: