Խոշոր վթար Փարաքարի ճանապարհին. կան զոհեր, այդ թվում` պարեկային ծառայության աշխատակից․ մանրամասներ

Նախօրեի ուշ երեկոյան առատ անձրևային տեղումներ են եղել հանրապետության տարբեր տարածաշրջաններում, այդ թվում՝ նաև մայրաքաղաքում։ Անձրևային տեղումները նաև վթարների պատճառներ են դարձել։

Խոշոր վթար է գրանցվել Փարաքարից Երևան տանող ճանապարհի վրա, որի պատճառներն ու հանգամաները դեռևս ճշգրտման փուլում են։ Վթարը ողբերգական հետևանքներ է ունեցել։

Վթարը տեղի է ունեցել Պտղունք համայնքի վարչական տարածքում։ Վթարը տեղի է ունեցել երեկոյան ժամը իննի մոտակայքում։  Վթարի մասնակից մեքենաներից մեկը ոստիկանական մեքենա է եղել։

Ոստիկանական մեքենայի վարորդը պարեկային ծառայության աշխատակիցներից է եղել, ով մահացել է վթարի պատճառով։ Մեքենայում ևս մեկ պարեկային ծառայության աշխատակից է եղել, ով նույնպես մահացել է։

Վթարված մեքենաներից մեկն էլ Տոյոտա մակնիշի մեքենա է եղել։ Մեքենայի վարորդը ևս, ցավոք սրտի, մահացել է։ Մեքենաների հարվածն այնքան ուժգին է եղել, որ մահացած քաղաքացիներից երկուսի մարմինները մեքենայից դուրս են շպրտվել։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!