Այս տորթը պատրաստվում է թավայի մեջ՝ առանց ջեռոցի․ արագ ու շատ հեշտ

Տորթը պատրատսվում է առանց ջեռոցի՝ թավայի վրա։ Ընթացքն արագ է ու դյուրին։ Ե՛վ գեղեցիկ է ստացվում, և՛ անհարժեշտ չէ ջեռոց․ յուրաքանչյուրն էլ կարող է պատրաստել։

Անհրաժեշտ է

Ալյուր՝ 300 գ

Թթվասեր՝ 300 գ

Ձու՝ 2 հատ

Սոդա՝ 1 թ/գ

Շաքարավազ՝ 100 գ

Կրեմ

Թթվասեր՝ 500 գ

Խտացրած կաթ՝ 300 գ

Պատրաստման եղանակը

Թթվասերը, սոդան ու շաքարավազը միավորել։ Ներմուծել ձուն ու ալյուրը՝ լավ խառնելով, որ թանձր խմոր ստացվի։ Տաք թավան յուղապատել մեկ անգամ՝ միայն սկզբից։ Դնել մեջը խմորը, հավասարեցնել թավայով ու երկու կողմից տապակել։ Կստացվի 6-8 բլիթ, որոնց վրա վերևից աման դնել ու հավասար կտրել ծայրերից։ Թթվաերն ու խտացրած կաթը միավորել՝ խառնելով։

Հավաքել տորթը․ յուրաքանչյուր շերտն առատ կրեմապատելով, նաև՝ վերևն ու կողքերը։ Դնել սառնարանը 5-6 ժամով։ Տորթը զարդարել հալեցրած շոկոլադով։ Ծայրերի մնացորդներից բլենդերի միջոցով փշուր ստանալ և պատել կողքերը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: