Համեղ նախաճաշի բաղադրատոմս՝ Շակշուկա․ անպայման փորձեք

Շակշուկան հիանալի նախաճաշ է՝ ամենաքմահաճների համար։ Համեմունքների բույրն անտարբեր չի թողնի նրանց։

Պատրաստման եղանակը

Բիբարը դնել ջեռոցը՝ 10ից 15րոպեով, հետո տոպրակի մեջ՝ 10րոպեով։ Լոլիկի կեղևին կտրվածքներ անել, եռման ջուր լցնել ու թողնել 10րոպե։ Լոլիկն ու բիբարը մաքրել կեղևից, կտրատել մանր խորանարդիկների։

Չիլին, սխտորն ու կանաչին տապակել համեմունքներով՝ քիմիոնով, պատիճավոր կարմիր պղպեղով ու քրքումով ձիթայուղի մեջ։

Դա արվում է, որպեսզի համեմունքների համն ավելի արտահայտիչ լինի։ Ներմուծել չիլին ու լոլիկը, ապա՝ մանրացրած պղպեղը և շոգեխաշել 5-7րոպե։ Բանջարեղենի մեջ բահիկով փոսեր անել, ավելացնել ձուն՝ շարունակելով շոգեխաշել՝ մինչ պատրաստ լինի։

Զարդարել շակշուկան կտրատած համեմով։ Մատուցել պիտայի հետ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: