Ինչպե՞ս է լուծվել գիշերը Հյուսիսային պողոտայում անօթևան մնացած պարսիկների հարցը․ բացառիկ կադրեր

Համավարակի կանխարգելմանն ուղղված պատվաuտումների համատեքստում տարածաշրջանում բավականին մեծ հեղինակություն ունի Հայաստանը։ Հատկապես հարևան Իրանից շատ է Հայաստանում պատվաuտվել ցանկացողների թիվը։

Իրանցիներից շատերը գերադասում են որոշակի գումար ծախսել, գալ և Հայաստանում պատվաuտվել, մինչդեռ հայաստանցիների համար դեռևս պատվաuտվելու տարբերակը մտորումների և երկմտանքի առիթ է հանդիսանում։

Երեկոյան բավականին մեծ հերթ էր գոյացել Հյուսիսային Պողոտայի պատվաստասեղանի մոտ։ Սպասողները իրանցիներ էին։ Ավելի ուշ Գարիկ Ալեքսանյանը բարձրաձայնեց այն մասին, որ իրանցիները մնացել են անօթևան և չունեն գիշերակացի հնարավորությունը։

Նրանք ստիպված հանել էին իրենց ծածկոցները և փողոցի հատակին քնել։ Երբ Գարիկ Ալեքսանյանը հարցը տեղափոխեց ֆեյսբուքյան հարթակ՝ հրավիրելով պատկան մարմինների ուշադրությունը, քիչ անց նաև տեղեկցրեց, որ իր մտահոգությանն ու առաջարկին անմիջապես արձագանքել են պատկան մարմինները։

Ուշ գիշերին լուծվել է պարսիկների գիշերակացի հարցը և Հյուսիսային պողոտան ժամը երեքից հետո արդեն դատարկ էր։

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: