«Ընտրություններում լութոկրատիայի ջախջախումով կասեցվեց Անկախ պետականության լիկվիդացման հեռագնա օտարածին գործողությունը․․․»

Հետընտրական փուլում որոշակիորեն պասիվացած Լ․ Շիրինյանը նախընտրական ձուլում բավականին ակտիվ էր։ Նա իր ակտիվությունը մեկնաբանում էր նախկին ղեկավարների վերադարձին խոչընդոտելու նպատակով։

Երբ Ընտրություններն ավարտվեցին և Լ․ Շիրինյանը հանդիպեց վերընտրված վարչապետի հետ, նա ասել էր, որ նաև իրենց քաղաքական ուժի շնորհիվ հնարավոր եղավ խոչընդոտել նախկինների վերադարձին։

Այս մասին Լևոն Շիրինյանը գրում է․ «Հայաստանը գողաթափ է լինում. Լութոկրատ-գիշանգղներին չփրկեց նույնիսկ միլիոնավոր դոլար արժեցող «ընտրություններ» գողապետական օպերացիան:

Բայց արտահերթ ընտրություններում լութոկրատիայի ջախջախումով կասեցվեց Անկախ պետականության լիկվիդացման հեռագնա օտարածին գործողությունը: Չէ՞ որ խորհրդարանում ռևանշիստների ԱԺ-ում մեծամասնություն կազմելու պարագայում ոչ մեկը չեր կարող խոչընդոտել ՀՀ լուծարման գործընթացին:

Դժվարանում եմ կռահել, այս իրողության տարողությունը ընկալում են «Շիրինյան — Բաբաջանյան ժողովդավարների Դաշինքի» շահառուներն ու համակիրները, ինչու չէ մեր քաղաքացիները, երբ Դաշինքը աներևույթ պատնեշ ստեղծեց ռևանշիստների գրոհի դիմաց», -ի ասելիքն ավարտում է Լևոն Շիրինյանը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: