Գելեջիկի կենտրոնական հատվածում պայթյուն է որոտացել. կան վիրավորներ ու զոհ․ ուշագրավ տեսանյութ

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել, որը հանգեցրել է ցավալի հետևանքների և արդյունքների։ Կրասնոդարի երկրամասում գտնվող Գելենջիկ բնակավայրի կենտրոնական հատվածում գտնվող շենքերից մեկում պայթյուն է եղել։

Պայթյունի պատճառն ըստ նախնական վարկածի եղել է գազի արտահոսքը։ Ըստ սկզբնապես շրջանառվող լուրերի պայթյունը գրանցվել էր «Ազարիա» կոչվող հյուրանոցում։

Հընթացս տեղեկատվությունը հստակեցվեց և հայտնի դարձավ, որ պայթել է ոչ թե հյուրանոցը, այլ հյուրանոցին կից գտնվող մի շինություն, ինչի արդյունքում քանդվել են արտաքին ու ներքին պատեր։ Ըստ Գելենջիկի ղեկավարության տրամադրած տեղեկատվության՝ պայթյունի պատճառով մեկ մարդ զոհվել է, հինգը վիրավորումներ են ստացել։

Ընդ որում, վիրավորում ստացած քաղաքացիներից երկուսի վիճակը ծանր է։ Անմիջապես գործի անցած փրկարարնի շնորհիվ հիսուն մարդ էվակուացվել է։ Տեղում աշխատում են նաև մասնագետներ՝ պարեզելու դեպքի հանգամանքները։

Գելեջիկից ուշագրավ կադրեր կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: