Ուշադրություն․ Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանի կտրուկ փոփոխություն է սպասվում

Հայտնի օդերևութաբաններից Գագիկ Սուրենյանը հերթական իրազեկումն է տարածել, ըստ որի առաջիկա օրերին սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ փոփոխություն։ Առաջիկայում օդի ջերմաստիճանը բարձրանալու էտասնչորսից տասնվեց աստիճան։

Մինչև հուլիսի քսանը օդերևութաբանը չի բացառում, որ օդի ջերմաստիճանը հասնի միչև 42 աստիճանի։ Այս մասին կանխատեսումներ է արել Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, որն էլ իր հերթին ներկայացնում է Գագիկ Սուրենյանը։

Եղանակային բարձր ջերմաստիճանի դրսևորումները հատկապես նկատելի կլինեն Արարատյան դաշտավայրի և Սյունիքի հովտային շրջանների տարածքում։ Երևանում ևս օդի ջերմաստիճանի նույնքան բարձրացում է սպասվում։

Նշենք, որ ըստ Գագիկ Սուրենյանի հրապարակած տեղեկատվության՝ օդի ջերմաստիճանի նմանօրինակ բարձրացումները կապված են Սահարա հայտնի անապատից ներթափանցող օդի տաք հոսանքի հանգամանքով։

Մինչ այդ օդերևութաբանը ներկայացրել էր տվյալներ այն մասին, որ հուլիսի տասնհինգից հավանական են ամպրոպային և անձրևային առատ դրսևորումները։ Ըստ նախնական կանխատեսումների՝ դա տևելու է մինչև հուլիսի տասնյոթը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: