«Կաթնային աղջիկ» հրաշք տորթը պատրաստվում է 30 րոպեում․ համն անմոռանալի է

Անսովոր անվանմամբ՝ «Կաթնային աղջիկ», այս տորթը պատրաստվում է 30 րոպեում։ Բաղադրատոմսը շատ ժամանակ չի խլի՝ նվազագույն ջանք թափելով, բայց արդյունքը կուրախացնի բոլորին։ Խտացրած կաթով նուրբ և փափուկ շերտերը՝ կրեմի համադրությամբ, հիշեցնում են սերուցքային պաղպաղակ։ Այս տորթի գայթակղությանը հնարավոր չէ դիմակայել։

Պատրաստման եղանակը

Ձուն աղի հետ 3-4 րոպե հարել՝ ավելացնելով խտացրած կաթ, փխրեցուցիչի և ալյուրի խառնուրդ։ Ջեռոցի կաղապարը յուղել, մեջը տարածել խմորի կեսը։ Թխել 6-7 րոպե՝ 180°-ի ներքո։

Նույն եղանակով մյուս շերտը։ Սառը սերուցքը վանիլինով հարել՝ ընթացքում լցնելով խտացրած կաթը։ Խմորի շերտերը բաժանել չորս մասի, կրեմով պատել և շարել իրար վրա։ Տորթը դնել սառնարանը՝ 2 ժամով, ապա զարդարել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: