«Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը, հուլիսի 12-ին , թշնամին գործարկեց մինիպատերազմի միջոցը, որով․․․»

Կարեն Հովհաննիսյանը գրում է․ «Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը, հուլիսի 12-ին , թշնամին գործարկեց մինիպատերազմի միջոցը, որով փորձեց հասկանալ, թե ինչ հաջողություն կգրանցի լայնամասշտաբ պատերազմի դեպքում։ Թշնամու նպատակը այս դեպքում ոչ թե դիրք գրավելն էր, այլ ՝ բնակավայր։

Դրա համար հուլիսի 12-ին թշնամին կիրառեց նույն այն մեթոդը , ինչը պետք է կիրառեր արդեն սեպտեմբերի 27 -ին Արցախում։ Թշնամին ԱԹՍ-ների միջոցով hարվածներ հասցրեց զորամասերին, պահեստներին, ճանապարհներին, կամուրջներին, մեքենաներին։ Ինչպես նաև շրջկենտրոն համարվող քաղաքի՝ Բերդի վրա ևս փորձեց հարձակում օդից։

Պատերազմի փորձարկումն իրենց համար տվեց ցանկալի արդյունք, և իրենք այդ արդյունքը քողարեկցին մեզ կարճաժամկետ հաղթանակ տալով։ Իսկ արդյունքն այն էր, որ համոզվեցին իրենց մարտավարության օգտակարության մեջ և պատրաստվեցին սեպտեմբերի 27-ին։

Փառք ու պատիվ Հայոց հողը սեփական կյանքով ու առողջությունով պահպանած տղերքին, անեծք ու հայհոյանք իրենց անգրագիտությամբ, անճարակությամբ, փոքրհոգությամբ մեզ դավաճանացներին»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: