«Իրենց զորամասի հրամանատարի տեղակալին օրը մեկը մի զինվորի համար որևէ խնդրանքով զանգում է․․․»

Հարություն Մնացականյանը գրում է․ «Այս տարվա «հայոց լեզու» առարկայի այդքան ցածր առաջադիմության պատճառների մեջ այդպես էլ չխորացանք։ Ֆիքսեցինք ցածր էր ու վերջ։

Իմ ընկեր Ղռեջյան Տիգրանը չորս օր առաջ շատ լավ բան պատմեց, որ իրենց զորամասի հրամանատարի տեղակալին օրը մեկը մի զինվորի համար որևէ խնդրանքով զանգում է, սա նեղված ասում է՝ մեկը չեղավ մի օր զանգի խնդրի , որ ուշադիր լինեմ իր տղան միշտ ֆիզոյին մասնակցի, առողջ լինի, մեկը չխնդրեց, որ իրենց զինվորին լավ սնայպերիստ սարքենք, մեկը չզանգեց ասեր, մեր զինվորը լավ մաթեմատիկա գիտի, հրետանավոր սարքեք։

Ասում է միայն զանգում են хлеборезка , ադյուտանտ, կապտյորկում լռվցնելու կամ ինչ֊որ էշ բանի համար։ Բա էս հոգեբանությամբ մենք ո՞նց կհաղթենք։ Ինչ վերաբերվում է «հայոց լեզու» առարկայից այդքան անբավարար ստացողների մասին։ Տեսե՞լ եք վերջին տարիներին մի ծնող երեխայից կամ ուսուցչից գիտելիք պահանջի, ոչ թե գնահատական։

Տեսա՞ծ կաք մի ծնող , որ ԲՈւՀ սովորող երեխայից մասնագիտական հմտություններ պահանջի, ոչ թե դիպլոմով ուրախանա։ Բա քանի բովանդակությունը թողած ընկել եք ձևի հետևից, պիտի այսպես էլ լինի։ Քանի դուք ձեզ խաբեք, որ ձեր երեխաները տաղանդավոր երեխեք են՝ գնահատականները վկա, այ էս օրին ենք լինելու, քանի ապրենք այս կեղծ, ձևական արժեհամակարգի մեջ, ունենալու ենք այս պատկերը։

Տեսե՞լ եք ծնողները երեխաների գնահատականների համար ուսուցիչների հետ ինչ քյալլա են տալիս, ու ինչերի են ընդունակ՝ զուտ իրենց էգոն բավարարելու համար։ Մի 3 տարի հետո էլ 8 բալով բժշկական ընդունվածները ավարտելու են մտնեն հիվանդանոցները, սպասե՛ք։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: