Հայտնիներից ով ինչպե՞ս է անցկացրել Վարդավառը, և ի՞նչ լուսանկարներ են հրապարակել նրանք

Անցած կիրակին ոչ միայն ամառային հագստի օրերից մեկն էր, այլ նաև տոնվում էր որպես Վարդավառի օր։ Օրը բավականին հագեցած տրամադրություններով ու հույզերով է հարուստ եղել։

Հետաքրքիր վարդավառյան հանգիստ են ունեցել շատ հայտնի դեմքեր, ովքեր լուսանկարային կադրերով կիսվել են իրենց հաճելի ու հագեցած օրվա տպավորություններով։

Վարդավառյան գեղեցիկ լուսանկար է տեղադրել Գոռ Հակոբյանը։ Նա լուսանկարում իր տիկնոջ՝ Հրուշի հետ է։ Գոռը որոշել է նման կերպով շնորհավորել բոլորի Վարդավառը։

Վարդավառյան լուսանկար է տեղադրել նաև Միհրան Ծառուկյանը։ Նրա տեղադրած լուսանկարում Միհրանին ջերմորեն գրկել է Արփին։ Նրանք նայում են ինչ-որ ուղղությամբ։

Վարդավառյան տպավորիչ կադրեր է տեղադրել նաև Գրիգոր Դանիելյանը, ով օրն անց է կացրել տիկնոջ և երեխաների հետ։

Սիլվա Հակոբյանի հրապարակած նյութերից հասկանալի է դառնում որ Միլան օրն անց է կացրել բազմաթիվ աղջիկներով շրջապատված։ Օրը ջրառատ ու հագեցած է անցել Միլայի համար։

Շատ հանրահայտ դեմքեր էլ պարզապես միացել են Հրապարակում զվարճացող քաղաքացիներին։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: