Ինքնաթիռում գտնվելից անվտանգության կանոնների մասին հավանաբար գիտեն բոլորը, սակայն լինում են ինքնաթիռում գտնվելիս կարևոր կանոնների խախտում, այդ թվում՝ նաև խախտման արտառոց դեպքեր։
Վերջին նմանօրինակ խախտման դեպքը գրանցվել է երեկ՝ մոսկովյան Շերեմետևո օդակայանում։ Ինչպես հայտնի է, ռուսական տարածաշրջանում անոմալ շոգեր են այս օրերին։ Օդերևութաբանները կանխատեսում են նույնիս առաջիկա եռօրյակում օդի ջերմաստիճանի ռեկորդային բարձրացումներ։
Օդակայանում օդանավի մեջ շատ շոգ է եղել։ Օդանավի համակարգային անսարքության պատճառով չեն աշխատել օդորակիչները և օդափոխման համակարգերը, ինչի պատճառով օդանավի մեջ ևս խիստ տոթ է եղել։
Հենց տոթի պատճառով էլ օդանավում գտնվող ուղևորներից մեկը որոշել է բացել ինքնաթիռի վթարային ելքը։ Այս մասին անմիջապես իմացել են օդանավի ղեկավարող անձնակազմը։
Օդանավի սանդուղքները բացվել են։ Օդանավի թռիչը հետաձգվել է ոտ երուսուկես ժամով։
Դեռևս անհայտ է, թե պատժի ինչպիսի միջոց կսահմանվի օդանավի անվտանգային կանոնները կոպտորեն խախտած քաղաքացու նկատմամբ։