Ինչպե՞ս է որդուն դիմավորում մայրը․ անասելի հուզիչ տեսարան, որից անհնար է զսպել արցունքները

Այս օրերին շատ ծնողներ երջանկանում են՝ իրենց զինծառայող զավակներին դիմավորելիս։ Զինծառայության մեջ գտնվող զավակ ունեցող ծնողների համար այս պահը, թերևս, ամենից երանելի ու բաղձալի պահերից է։

Ծնողներից ոչ պակաս մեծ ուրախությամբ զինծառայողներին դիմավորում են նրա բոլոր ծանոթներն ու հարազատները։ Արցախյան վերջին մարտերից հետո արժեքների ու վերաբերմունքի վերարժևորում, տեղաշարժ է տեղի ունեցել։

Բոլորն առանձնահատուկ վերաբերմունք ու մոտեցում են այլևս դրսևորում զինծառայության մեջ գտնվող տղաների նկատմամբ՝ քաջ գիտակցելով, թե ինչերի միջով են ստիպված եղել անցնել մեր երիտասարդ տղաները և ինչ հնարավոր հետևանքներ կարող է դա ունենալ։

Զինծառայողի վերադարձի մի անչափ հուզիչ ու սրտառուչ տեսանյութ ենք ներկայացնում վարը կցված նյութի մեջ։ Այստեղ երևում է, թե ինչպես է մայրը դիմավորում ծաղկեփնջով վերադարձող իր թանկագին զինվորին, ով կարողացել է բավականին բարդ պայմաններում հայրենիքին ծառայել, պարտքը հանձնել ու տուն վերադառնալ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: