Ահա թե ինչ հիվանդությամբ է տառապում Ի․ Ալիևի որդին և որտեղ է բուժում ստանում

Վերջերս ադրբեջանական լրատվամիջոցները պարզել են, որ երկրի նախագահի որդին տառապում է մի հիվանդությամբ, որի պատճառով այտուցվում և թարախով են պատվում նրա ոտքերը։ Այս մասին սկզբնական շրջանում ադրբեջանական մասնավոր շրջանակներում միայն խոսակցություններ էին պտտվում։

Հարցը հանրային տիրույթում հայտնվեց այն ժամանակ, երբ Թուրքիայի ղեկավարի ու նրա տիկնոջ հետ Արցախի գրավյալ տարածքներ կատարած էքսկուրսի ժամանակ խոսակցություն սկսվեց Ալիևի տղայի՝ կրտսեր Հեյդարի առողջական վիճակի մասին։

Այս խոսակցությունը ֆիքսել էր լրագրողական տեսախցիկը, որն էլ հայտնվել էր յութուբում։ Խոսակցության ժամանակ Ալիևը շնորհակալություն է հայտնում Թուրքիայի ղեկավարին ու նրա տիկնոջը հետևողականորեն ու սրտացավորեն իրենց տղայի առողջությամբ հետաքրքրվելու համար։

Ալիևն ասել է, որ հիվանդությունը շատ պատահական ու անսպասելի կերպով է սկսվել ու զարգացել, իսկ Թուրքիայի ղեկավարի տիկին էլ ասել է, թե հիվանդանոցը, որտեղ հիմա բուժում է ստանում կրտսեր Հեյդարը, բավականին լավն է։

Հայտնի է, որ հիվանդանոցը Թուրքիայում է։ Հընթացս այս տեսանյութն արագորեն հեռացվել է յութուբից։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: