Այսօր արցախյան վերջին պատերազմում անմահացած հերոս Վաչագան Մանուկյանի ծննդյան օրն է

Արցախյան վերջին պատերազմի ժամանակ Շուշիի մատույցներում իր կյանքը հանուն հայրենիքին է տվել գրող, տաղանդավոր ու նվիրյալ հայորդի Վաչագան Մանուկյանը, ով այսօր կբոլորեր կյանքի երեսուն տարին։

Վաչագանն այն երիտասարդներից էր, որ անմնացորդ նվիրումով և մեծ գիտակցությամբ էր մեկնել արցախյան ճակատ, քանի որ նա իր ողջ կյանքը ծառայեցնում էր հայրենիքին, ինչի մասին խոսում են նաև Վաչագանի գրած ստեղծագործությունները։

Վաչագանի հայրը՝ հայտնի գրող Խաչիկ Մանուկյանը, այնքան էլ չի ողջունել որդու ստեղծագործական գործունեությունը, իսկ որդին գրել ու տպագրել է իր գրվածքները, որոնց մասին հայրը նրա զոհվելուց հետո է միայն իմացել։

Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, որ արցախյան առաջին պատերազմի տարիներին գրել էր հայտնի «Բարձունքը մերն է, տղերքը չկան» սկսվածքով տողերը, այսօր այն նույն հոգեվիճակում է, ինչ բանաստեղծության քնարական հերոսը։

Խաչիկ Մանուկյանն իր որդու անմահանալուց հետո իր ամեն օրը նվիրում է որդուն, որդու չապրած օրերը ապրելու և չհասցրածը հասցնելու համար։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: