Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը մինչ իրենց հարաբերությունների մասին բարձրաձայնելը հանդես էին գալիս դուետային կատարումներով։ Ամուսնությունից հետո դուետային զույգը նոր զուգերգ դեռ չէր ներկայացրել։
Միառժամանակյա դադարից հետո Միհրանն ու Արփին իրենց երգարվեստի սիրահարներին են ներկայացրել իրենց նոր զուգերգը, որը սիրային ենթատեքստ ունեցող գեղեցիկ ու ռոմանտիկ ստեղծագործություն է։
Երգը վերնագրված է «Սերը մեր»։ Ստեղծագործությունը դեռևս չունի իրեն համապատասխան տեսահոլովակը։ Այն այսօր է հրապարակվել, սակայն ընդամենը ժամերի ընթացքում հասցրել է հավաքել պատկառելի թվով դիտումներ ու հավանումներ։
Ստեղծագործության պրոդյուսերը Մարտին Միրզոյանն է։ Սըեղծագործությունը փոխադարձ սիրո պարգևած անասելի ու աննկարագրելի հաճելի զգացողությունների մասին է փորձում պատմել։ Երգվում է հենց մի օրում սիրելիին տեսնելու ու սիրելու մասին։
Միհրանի ու Արփիի ներկայացրած գեղեցիկ, ռոմանտիկ զուգերը կարող եք ունկնդրել ստորև կցված նութի մեջ՝ թողնելով նաև ձեր կարծիքը ստեղծագործության մասին։