Լուսինե Թովմասյանի սիրառատ շնորհավորանքն ամուսնուն

Լուսինե Թովմասյանը մեր այն հանրային հայտնի դեմքերից է, ով անչափ երջանիկ է իր ընտանեկան, անձնական կյանքում։ Այս մասին են վկայում նաև Լուսինեի սիրառատ լուսանկարներն ու հրապարակումներն ամուսնու մասին։

Լուսինեի ամուսինը, ի տարբերություն իր տիկնոջ, հայտնի դեմք չէ, սակայն ամուսնությունից հետո հայտնի է դարձել՝ շնորհիվ կնոջ ընտանեկան բնույթի հրապարակումների։ Նա ոմանց նման ամենևին էլ դեմ չէ Լուսինեի այսօրինակ թեմայով սոցհարթակային ակտիվությունից։

Այսօր Լուսինեի ամուսնու՝ Արթուրի ծննդյան օրն է, ինչն էլ առիթ է դարձել, որ գեղեցկուհին տեղադրի իրենց սիրառատ լուսանկարներից մի քանիսը՝ գրելով հետևյալ ռոմանտիկ խոսքերը․ «Քեզ շատ եմ սիրում։ Քո կողքին ես ամենաերջանիկն եմ։ Շնորհավոր Ծնունդդ»։

Նշենք, որ գեղեցկուհին ամուսնությունից հետո ամեն տարի սոցհարթակում հատկապես նշանավորում է այս օրը՝ հանդես գալով սիրո խոստովանություն պարունակող հրապարակումներով։ Նկատելի է, որ նրանց երիտասարդ ընտանիքից ներդաշնակություն և երջանկություն է ճառագում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: