Շոկոլադե տորթ՝ առանց թխելու․ պատրաստվում է 10 րոպեում

Տասը րոպեում պատրաստվող այս շոկոլադե տորթն ուղղակի իդեալական աղանդ է՝ շոկոլադի իսկական սիրահարների համար։ Այն շատ դժվար է չսիրել։ Հարմար է, երբ չեք ցանկանում միացնել ջեռոցը և երկար մնալ խոհանոցում։ Այս տորթն անպայման պետք է պատրաստել։ Հիասքանչ աղանդ է՝ ձեր սիրելիների համար։

Պատրաստման եղանակը

Փշրել թխվածքաբլիթները։ Ընկույզը թեթև տապակել և միավորել թխվածքաբլիթի հետ։ Խառնել՝ ընկույզը հավասարաչափ տարածելու նպատակով։ Կաթսայի մեջ լցնել կակաոն, շաքարավազը և վանիլինը և ջուր ավելացնել։

Ձեռքի հարիչով հարել՝ գնդիկներ չմնալու նպատակով։ Ավելացնել կարագը՝ խառնելով մինչ եռալը։ Օշարակը լցնել թխվածքաբլիթների վրա, խառնել՝ մինչ փափկի և միասեռանա։

Զանգվածը տեղափոխել յուղված կաղապարի մեջ։ Բահիկով հավասարեցնել տորթը և դնել սառնարանը՝ 7-10 րոպեով։

Տաք սերուցքը լցնել շոկոլադի վրա՝ խառնելով վերածելով նուրբ զանգվածի։ Լցնել տորթի վրա և դնել սառանարանը 3-4 ժամով։ Զարդարել տորթը՝ ըստ ճաշակի։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: