Հռիփսիմեի և Մարտինի ընտանիքում տոնական տրամադրություն է․ ահա թե ինչ առիթով

Երգարվեստի հայտնի ներկայացուցիչներից Մարտին Մկրտչյանի ու Հռիփսիմե Հակոբյանի ընտանիքը բավականին ներդաշնակ ու երջանիկ ընտանիք է երևում՝ դատելով ամուսինների փոխադարձ ջերմ ու կատակային հանրային վերաբերմունքից։

Զույգերն արդեն ութ տարի է, ինչ միասին են ապրում ու շարունակում են երջանկացնել իրար։ Նրանց առաջնեկը Լեոն է, ով արդեն յոթ տարեկան է։ Բոլորովին վերջերս երջանիկ ընտանիքը ևս մի համալրում ունեցավ տղա բալիկի տեսքով։

Փոքրիկ տղան, ում Ռոբերտ են անվանել, օր օրի մեծանում է՝ ուրախություն պատճառելով ավագ եղբորը։ Ընտանիքն ապրում է ուրախ և բուռն կերպով՝ հաճախ իրենց զվարճալի կատակները հանրայնացնելով։

Այսպես՝ իրենց բնույթին համապատասխան Հռիփսիմեն ու Մարտինը կատակել են նաև իրենց ամուսնության տարեդարձին նվիրված Հռիփսիմեի արած հրապարակման մեկնաբանություններով։ Մարտինը գրել է, որ լուսանկարում պատկերվածները գեղեցիկ զույգ են։

Կատակն ավարտվել է սիրո խոստովանությամբ։ Միանալով շնորհավորական մեկնաբանություններին՝ մենք ևս շնորհավորում ենք զույգին՝ մաղթելով հարատև երջանկություն։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!