Լիլիթ Կարապետյանն ասել է, թե ինչն է իրեն կապում Էդուարդ Շարմազանովի հետ

Էդուարդ Շարմազանովը մեր քաղաքական ասպարեզի հանրահայտ ներկայացուցիչներից է, ով հասկանալի հանգամանքների բերումով վերջին երեք տարում ակտիվ քաղաքական դաշտից դուրս է եկել։ Էդուարդ Շարմազանովն ունի հունական ծագում։

Էդուարդ Շարմազանովի հետ սերտ հարաբերություններ ունեն մեր շոու բիզնեսի շատ ներկայացուցիչներ։ Լիլիթ Կարապետյանը պատմել է, թե ինչն է միավորում իրեն և Շարմազանովին։

Պարզվում է՝ Լիլիթն ու Շարմազանովը նույն քաղաքում՝ Ալավերդիում են ծնվել։ Ավելին՝ նրանք հասակակիցներ են և ծնվել է 1975 թվականին։ Լիլիթի մայրը շատ մտերմիկ փոխհարաբերությունների մեջ է եղել Շարմազանովի մայրիկի հետ։ Նրանք ընկերուհիներ են եղել։

Լիլիթին ու Շարմազանովին կապում է նաև ընդհանուր ցավը։ Պարզվում է՝ նրանց երկուսի հայրիկներն էլ շատ վաղ տարիքում են մահացել, երեխաները փոքր են եղել, նրանց մայրերը երեխաներին մեծացրել են միայնակ։

Այս բոլոր ընդհանրությունները հաշվի առնելով՝ Լիլիթն ասում է, որ ինքն ու Շարմազանովը գրեթե արյունակիցներ են։ Նա անընդունելի է համարում քաղաքական հայացներով հարաբերություններ փչացնելը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: