«Ի՞նչու էր աշխատակազմի ղեկավար նշանակվել Արսեն Թորոսյանը և ինչու՞ նրան փոխարինողը եղավ Արայիկ Հարությունյանը․ Նիկոլ Փաշինյանը հզոր ստրատեգիական քայլ է կատարել «Մաստեր Կլաս»․․․»

Հայկ Թորոյանը գրում է․ «Սիրում եմ խոսել փաստերով, իսկ քաղաքականության մեջ չեմ հավատում պատահականություններին։ Երեկ, երբ Վարչապետը աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի փոխարեն նշանակեց իմ կողմից շատ հարգված Արայիկ Հարությունյանին, ես սկսեցի մի քիչ վերլուծել, ի՞նչու էր աշխատակազմի ղեկավար նշանակվել Արսեն Թորոսյանը և ինչու՞ նրան փոխարինողը եղավ Արայիկ Հարությունյանը, և եկա այս եզրահանգման, որ Նիկոլ Փաշինյանը հզոր ստրատեգիական քայլ է կատարել «Մաստեր Կլաս»։

Այժմ փաստացի արձանագրեք այն, որ 2018 թ-ից հետո ՀՀ-ն ունենալով 12 նախարար, Արսեն Թորոսյանը և Արայիկ Հարությունյանը եղան այն միակ նախարարները, որոնք իրենց նախարարության մեջ մաքսիմալ կադրային ջարդ իրականացրեցին և սերժառոբական պրոպագանդայի զոհ չդարձան, վարչապետը գնահատեց նրանց աշխատանքը, ընդունեց նրանց հմտությունները և որոշում կայացնելու հմտությունները, ուստի չեմ համարում, որ սա զուգադիպություն էր։

Այո, նորից եմ ասում, 10-նախարարներից միայն Թորոսյանը և Հարությունյանն են եղել այն նախարարները, որոնք մաքսիմալ կադրային ջարդ են իրականացրել, բայց թիրախ դառնալով սերժառոբա դաշնակցական պրոպագանդայի։ Այժմ այս ամենի հետ մեկտեղ, իմ անձնական կարծիքն ու ցանկությունը հայտնելով կուզեմ ասել, որ շատ շատ շատ կցանկանայի, որ նման խոհեմությամբ և տրամաբանությամբ Նիկոլ Փաշինյանը Հայկ Սարգսյանին նշանակեր Տարածքային Կառավարման Նախարար, քանզի Հայկ Սարգսյանը 2018 թ-ից սկսած ոչ մի օր չի հանդուրժել թավիշը, ես իրեն անվանել եմ «միակ ոչ թավշյա իմքայլականը»։

Այսօր, եթե նման բան տեղի ունենա և Հայկ Սարգսյանը նշանակվի Տարածքային կառավարման և զարգացման Նախարար, ապա համոզված եմ, որ պողպատե սկզբունքը միանգամայն համապատասխանում է Հայկի գործելաոճին, նա հանդուրժող չէ, նա իսկական հեղափոխական է և նրա համար ոչ մի գյուղապետ ու մարզպետ չի կարող «խաղեր տալ», որ անկախ նրանից, որ գյուղապետը ընտրվել է ՏԻՄ-ով, Հայկ Սարգսյանը նրան կկարողանա ուղարկել «աշոԾյանենց տուն»։

Միաժամանակ Հայկ Սարգսյանին ևս ռոբա սերժադաշնկցական դրամագլուխ պրոպագանդան շատ է փորձել վարկաբեկել, բայց անձամբ ճանաչելով նրան, վստահեցնում եմ, որ նա 100% համապատասխանում է տվյալ ոլորտին։ Միաժամանակ ավելացնեմ, որ շատ եմ հարգում Ռոմանոս Պետրոսյանի աշխատանքը, նրա կամքը նույնպես քարից էլ ամուր է, վճռական որոշում կայացնող է և անհանդուրժող է։ Հարգում եմ Սուրեն Պապիկյանին, գնահատում իր անցած ուղին և մաղթում նրան փոխվարչապետի պաշտոնում բեղմնավոր աշխատանք։ Շատ եմ հարգում Հակոբ Արշակյանին, որին ևս կցանկանայի տեսնել փոխվարչապետի պաշտոնում։

Հ.Գ. Բայց հանուն արդարության նշեմ, որ Արայիկ Հարությունյանը համեմատության մեջ գերազանցել է Արսեն Թորոսյանին 2-3 անգամ, կադրային ջարդով, մեկ վայրկյան չեմ կասկածում, որ Արայիկ Հարությունյանի քաղաքական կամքը կուղեկցի իրեն պաշտոնավարման մինչև վերջին վայրկյանը։ Առողջ եղեք, գնահատեք լավ մարդկանց, իրականությանը նայեք բաց աչքերով և դուխներդ տեղը ՀԴՄ-ները մի մոռացեք»։

Рейтинг
( 3 оценки, среднее 3.67 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: