Այսօր աննախադեպ դեպք է գրանցվել Եղվարդ քաղաքում։ Նախ լուրեր տարածվեցին, որ քաղաքային հրապարակում կայանված Օպել մակնիշի մեքենայի մեջ տղամարդու դի կա, իսկ հետո պարզվեցին նաև այս արտառոց դեպքի հետ կապված որոշակի մանրամասներ։
Պարզվում է՝ ոստիկանական բաժինը ստացել է հեռախոսազանգ։ Զանգողը կին է եղել, ով հայտնել է, թե ինքը մարդ է uպանել, ով գտնվում է Եղվարդի հրապարակում կայանված Օպել մակնիշի մեքենայի մեջ։
Զանգող կինը տարվել է բաժին։ Նա երեսունմեկ տարեկան է։ Երեսունմեկ տարեկան կինը Սյունիքի մարզից է, նրա անունն Աշխեն է։ Աշխենը խոստովանել է, որ ինքը տղամարդուն uպանել է խեղդամшհ անելով։
Հայտնի է նաև մահացածի ինքնությունը։ Նա Եղվարդ քաղաքի բնակիչ Ս․ Առաքելյանն է, ում հեռախոսով էլ կինը նրա մահից հետո զանգել է ոստիկանական բաժանմունք։
Այս արտառոց դեպքի առնչությամբ տարվում են հետաքննական աշխատանքներ՝ գործը լիարժեք բացահայտելու համար։