Ո՞ւմ է նման Շուշաննա Թովմասյանի բալիկը․ նա հրապարակել է որդու լուսանկարը․ ահա թե ինչ առիթով

Սիրված արտիստուհի Շուշաննան արդեն վեց ամիս է, ինչ վայելում է մայր լինելու հաճելի բերկրանքը։ Արտիստուհին իր առաջնեկին լույս աշխարհ բերեց Ամերիկայում և ամուսնու հետ դեռևս գտնվում է այնտեղ։

Մինչ այս Շուշաննան ակնարկային լուսանկարներ էր տեղադրում իր բալիկի մասնակցությամբ, սակայն հրապարակումներում բալիկին տեսնել հիմնականում հնարավոր չէր, քանի որ մայրն ընտրում էր այնպիսի կադրեր, որտեղ երեխան չի երևում։

Շուշաննան, պարզվում է, այն ծնողներից է, ով երեխային ցույց չէր տալիս զոտ նրա շատ փոքրիկ լինելու հանգամանքով պայմանավորված։ Այսօր փոքրիկ Միկայի վեց ամսականն է։

Մայրն ի վերջո հրապարակել է Միկայի լուսանկարն այնպես, որ կադրում շատ պարզ երևում է Միկան։ Շուշաննայի համար Միկան արդեն բավականին մեծ է՝ համացանցում լիարժեք նկար ունենալու համար։

Շուշաննայի տեղադրած լուսանկարներն արժանացել են օգտատերերի ջերմ արձագանքներին։ Ոմանք Միկային նմանեցրել են Շուշաննային, իսկ ոմանք էլ ամուսնուն՝ ռեժիսոր Վահե Սայանին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: