Հախվերդյանը դիմել է Շերին, Քարդաշյանին և Թանկյանին․ ահա թե ինչու

Ճանաչված ու հարգված երգիչներից Ռուբեն Հախվերդյանը, լինելով մտահոգ ու հայրենասեր քաղաքացի, կոչով դիմել է արտասահմանյան մեծ ճանաչման և հայտնիության շրջանակներ ունեցող հայազգի ներկայացուցիչներին, մասնավորապես Շերլին Սարգսյանին, Քիմ Քարդաշյանին ու Սերժ Թանկյանին։

Ռ․ Հախվերդյանն իր կոչը շատ կարճ, բայց տեղի է ձևակերպել։ Նա հոդորել է ի մի բերել բոլոր ռեսուրսները և անել հնարավորը, որ աշխարհի ազդեցիկ անձանց օգնությամբ հայրենիք վերադարձնեն հայ գերիներին, ովքեր գտնվում են Ադրբեջանում և ներքաշվել են դատական գործընթացների մեջ։

Քանի որ բոլորի համար ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը գերիների հարցը դարձրել է շահարման թեմա և փորձում է նրանց միջոցով լուծել իրենց խնդիրները, հայերից շատերը հիմնական հույսը կապում են արտասահմանցի հեղինակավոր և ազդեցիկ դեմքերի հետ։

Սերժ Թանկյանն ինչ-որ գործընթացներ արդեն իսկ սկսել է այս ուղղությամբ։ Ռ․ Հախվերդյանի համառուտ կոչը արտասահմանցի ծագումով հայ հայտնիներին կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: