Այսօր դերասան Կարեն Ջանիբեկյանի ծննդյան օրն է․ մանրամասներ նրա մասին

Այսօր հանրահայտ ու սիրված դերասան Կարեն Ջանիբեկյանը կբոլորեր ծննդյան ութսունչորս տարին։ Կարենը ծնվել էր Երևանում, ստացել դերասանի մասնագիտացում։ Որպես դերասան նախ աշխատել է Վրաստանի մայրաքաղաքային թատրոններից մեկում, ապա եկել է Երևան։

Երևանում Կարենը հանդես է եկել թատերական բեմերում, հեղինակավոր ռեժիսորների նկարահանած ֆիլմերում՝ հասնելով ինքնատիպության և վաստակելով հայտնիություն։ Լինելով խարիզմատիկ արտիստ՝ շուտով նրա դերակատարումների հրավերները կրկնապատկվում են։

Կարենը հաջողությամբ հանդես է եկել նաև հեռուստաներկայացումներում։ Նա հետաքրքիր կերպար էր և սպասված հյուր մշակութային հաղորդումների համար։

Կ․ Ջանիբեկյանը նախ ամուսնացել է այսօր հայտնի սցենարիստ Աննա Աղասարյանի հետ։ Նրանք երկու զավակներ են ունեցել՝ Գուրգենն ու Սոսը։ Գուրգենը զբաղվում է լուսանկարչությամբ, իսկ Սոսը՝ դերասանությամբ՝ շարունակելով հոր ուղին։

Կյանքի վերջին տարիներին Կարեն Ջանիբեկյանն ամուսնացել էր Լիանա Անթառանյանի հետ, ով ուներ մանկահասակ դստրիկ։ Լիանայի և Կարենի զավակների հարաբերություններն այնքան էլ հարթ չէին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: