Ահա թե ինչ երգի պրեմիերա է ներկայացրել երգիչ Մհերը քաղաքականությունից դուրս գալուց հետո

Մհեր Արմենիան, ինչպես հայտնի է, մի որոշ ժամանակ առաջ քաղաքական ասպարեզ մտնելու հայտ էր ներկայացրել։ Նա քաղաքական բնույթի ելույթներ էր ունենում՝ վստահեցնելով, որ իրենք ասպարեզ են մտնելու միմիայն հաղթանակի նպատակադրմամբ։

Նախընտրական փուլում հայտնի դարձավ, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նրա ներկայացրած հայտը մերժվել է։ Այսպես հայտնի երգիչը դուրս եկավ քաղաքական ասպարեզից՝ առանց այնտեղ լիարժեք մուտք գործելու։

Այսօր երգիչը հանդես է եկել նորությամբ, սակայն նորությունն այս անգամ ոչ թե քաղաքական, այլ մշակությաին բնույթի է։ Նա ներկայացրել է նոր ստեղծագործությունը, որը քաջախանոթ է շատերից։

Մհերը նորովի է մատուցում Վահան Տերյանի խոսքերի հիման վրա Ա․ Հեքիմյանի ստեղծած չքնաղ գործերից մեկը։ Երգը կոչվում է «Պտտվիր, պտտվիր, կարուսել»։

Գործը ներկայացվում է առանց տեսահոլովակի, բայց հետաքրքիր գործիքավորմամբ։ Մհերի մատուցմամբ հնչող այս գեղեցիկ ստեղծագործությունը կարող եք վայելել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: