Այն, որ Ամերիկան շատ բարձր մակարդակով հայանպաստ քաղաքականություն է սկսել վարել, հասկանալի է դառնում ոչ միայն Բայդենի հնչեցրած հայտարարության տեքստերից, այլ նաև այդ երկրի վարած քաղաքական նշանակության գործողությունների միտումից։
Այսօր երեկոյան ամերիկագետներից Սուրեն Սարգսյանը գրել է, որ ընդամները մի քանի րոպե առաջ ամերիկյան Նյու Ջերսի նախահնգը ճանաչել է Արցախի անկախությունը։ Այդպիսով այդ նահանգը դառնում է ամերիկյան տասներորդ նահանգներից մեկը, որ ճանաչել է մեզ համար խիստ էական Արցախի անկախությունը:
Հիշեցնենք նաև, որ ներկայից քաղաքական իրողությունների պայմաններում նման քայլերը կարող են արժանանալ ադրբեջանական կողմի համապատասխան արձագանքին։ Մյուս կողմից, նմանօրինակ որոշումները չափազանց կարևոր են արցախահայկական կողմի համար։
Որոշման ընդունումից առաջ քաղաքի Արևելյան շրջանի խորհրդի նախագահ Անի Չաղլասյանը հանդես է եկել ցուցմունքային խոսքով, որտեղ ներկայացրել է հարցի պատմությունն ու կարևորությունը։ Որոշումն ընդունվել է նահանգի ղեկավար Ջոզեֆ Լագանանի գլխավորությամբ։