«Մաթեմատիկայի ավարտական քննությունների (հատկապես 9-րդ դասարան) արդյունքները բավականին վատ վիճակում են, պատճառը․․․»

Ինչպես հայտնի է, մեկնարկել են ավարտական քննությունների շրջափուլը, իսկ հընթացս արձանագրված արդյունքներից պարզ է դառնում նաև դպրոցներում սովորողների ուսումնառության արդյունավետության չափը, որը բավականին մտահոգիչ է։

Մանկավարժներից Վահրամ Թոքմաջյանը, անդրադառնալով ավարտական քննությունների արդյունքների ոչ գոհացուցիչ լինելու փաստին և հնարավոր պատճառներին, գրում է հետևյալը․ «Մաթեմատիկայի ավարտական քննությունների (հատկապես 9-րդ դասարան) արդյունքները բավականին վատ վիճակում են։

Դուք հրապարակած տոկոսներին մի նայեք, քանի որ դրանք իրականության հետ կապ չունեն։ Դպրոցների մեծ մասը թվերը նկարում է` գլխացավանքից ազատվելու համար։ Գիտե՞ք պատճառներից մեկը որն է։ Սովորողների մի զգալի մաս առաջադրանքը չի հասկանում։ Այո, հայերեն գրված առաջադրանքը չի հասկանում։

Ու սա մեկ դպրոցում չէ։ Խոսել եմ ամենատարբեր դպրոցների ուսուցիչների հետ։ Այսինքն եկանք հասանք էն օրին, որ կենցաղի հայերենն էապես սկսել է տարբերվել դպրոցի հայերենից։ Պատճառնե՞րը։ Դրանք շատ են, մի ուրիշ առիթով»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: