Հայկուհի Մինասյանը տարիներ շարունակ հետևողական կերպով զբաղվում է վիրավոր զինվորների վերականգնողական գործընթացների կազմակերպմամբ ու իրականացմամբ։ Աբովյան փողոցի վրա գտնվող հիվանդանոցում գործում է զինվորների վերականգնողական առողջությամբ զբաղվող հատուկ կենտրոն։
Որպեսզի զինվորները կարողանան անվտանգ ու հեշտորեն հատեն փողոցը՝ նշյալ կենտրոն հասնելու համար, Հայկուհին դիմել է քաղաքապետարան՝ խնդրելով, որ քաղաքապետարանը զբաղվի փողոցի երևեկության կազմակերպման աշխատաքներով այնպես, որ փողոցի հատումը զինվորների համար դյուրին լինի։
Քաղաքապետարանն օպերատիվ կերպով արձագանքել է առաջարկին՝ տեղադրելով հատուկ տեղադրել ձայնային լուսացույց, որն էլ կօգնի վիրավոր տղաներին առավել հարմար հաղթահարել այդ բանուկ փողոցը հատելու խոչընդոտները։
Հայկուհին իր սոցհարթակում իր և զինվորների անունից շնորհակալություն է հայտնել քաղաքապետարանի աշխատակիցներին՝ իր խնդրանքին արագ ու բավարար լուծում տալու համար։ Նա նաև տեղադրել է Աբովյան փողոցի համապատասխան հատվածի լուսանկարը։
Հայկուհին շնորհակալություն է հայտնել նաև ճանապարհային ոստիկանությանը, քանի հարցի կարգավորումը հնարավոր է եղել նաև նրանց ներգրավմամբ։