«Զենքը ուղղված էր մեքենայի վրա։ Ճիշտն ասած, պապանձվել էի․․․» ահա թե ինչ է նկարել Էրիկ Անթառանյանի կինը և ի՞նչ է պատմում իր փոքրիկ ուղևորությունից

Էրիկ Անթառանյանի տիկինը՝ Իզաբելլա Մանասսարյանը, սոցիալական ոլորտի մասնագետ է և իրականացնում է տարատեսակ սոցիալական բնույթի ծրագրեր, ինչի բերումով էլ հաճախ է Հայաստանի այս վայրից այն վայր գնում։

Բացի այդ, նրանց ընտանիքը ևս սովորություն ունի հնարավորության դեպքում ճամփորդել հայաստանյան տարբեր վայերում։ Իզաբելլան ուշագրավ իրողության է հանդիպել հերթական ուղևորությունններից մեկի ժամանակ։

Նա պատմում է հետևյալը․ «Սեփական երկրում Ա կետից Բ կետը գնալուց ոչ միայն թշնամու դրոշի տակով ես գնում, այլ նաև թշնամու զինվորի ավտոմատն ա ուղղված քեզ։ Վախեցա նկարեմ։ Վայելե՛ք, համերաշխություն ու հարևանություն քարոզե՛ք։ Ես թշնամուն հանձնելու հայրենիք չունեմ»։

Օգտատերերից մեկի հարցին, թե արդյոք ադրբեջանցինե՞րն են արգելել նկարահանում իրականացնել, Իզաբելլան պատասխանել է․ «Չէ, զենքը ուղղված էր մեքենայի վրա։ Ճիշտն ասած, պապանձվել էի»։

Նա նաև ուղևորության մասին պատմող լուսանկար է տեղադրել ճանապարհային մի որոշակի հատվածից, որտեղ երևում է ադրբեջանական դրոշը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: