Ահա թե ինչու է Սոսո Պավլիաշվիլին կնոջ հետ ժամանել Երևան․ ուշագրավ տեսանյութ

Երևան է ինքնաթիռով ուղևորվել վրացի հանրահայտ երգիչներից Սոսո Պավլիաշվիլին։ Ընդ որում, նա մենակ չի գալիս։ Սոսոյին ուղեկցում է նրա տիկինը՝ Իրինա Պատլախ Պավլիաշվիլին։ Ամուսնական զույգն օդանավից փոքրիկ տեսանյութ է հրապարակել։

Տեսանյութի մեջ Սոսոն ասում է, որ ինքը տիկնոջ հետ սիրով գալիս է Հայաստան։ Հայտնի է նաև, որ հանրահայտ երգիչը ցանկանում է Երևանում նշել իր ծննդյան տարեդարձը։ Երգիչը ողջույնի խոսքեր է ուղղում բոլոր հայաստանցիներին ու երևանցիներին։

Հատկանշական է, որ Իրինա Պավլիաշվլիլին ամուսուն խոսքից հետո սկսում է երգել հայտնի ու սիրված «Երևան, Երևան» երգը՝ օդային համբույրներ ուղարկելով իրենց տեսանյութը դիտողներին։ Զույգը բավականին ուրախ և երջանիկ տեսք ունի։

Սոսոյի Երևան գալու լուրը ողջունել են հայերը՝ նրան բարի գալուստ և լավ հանգստյան օրեր մաղթելով։ Նշենք, որ երգիչը Հայաստանում վերջին անգամ եղել էր ամիսներ առաջ՝ Գագիկ Ծառուկյանի դստեր հարսանեկան արարողության ժամանակ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: