«Ժողովուրդը զզվում է ձեզանից և թքած ունի ձեզ վրա, առավել ևս այսօր և․․․»

Փայլակ Ուրուսյանը, անդրադառնալով ընտրությունների արդյունքին, գրում է հետևյալը․ «Երեք տարի շարունակ զառանցում էիք, թե 2018 թվականի ընտրություններին ժողովուրդը էյֆորիայի մեջ էր, իսկ հիմա վայրահաչում եք, թե այս ընտրությունների ժամանակ տեղի են ունեցել համատարած խախտումներ։

Լավ, եթե այդպես է, բա ինչի՞ փողոց դուրս չբերեցիք ժողովրդին, երբ նախկինում տեղի ունեցող համարյա բոլոր համապետական ընտրություններից հետո ժողովուրդը ինքնաբուխ դուրս էր գալիս փողոց, ձեր կողմից ընտրությունները կեղծելու և սյլ անօրինականությունների դեմ։

Պատճառը մեկն է, ժողովուրդը զզվում է ձեզանից և թքած ունի ձեզ վրա, առավել ևս այսօր և նա կատարվածի համար շոկի մեջ է, թե ինչպես դուք կարողացաք սղոսկել ԱԺ։ Խորհուրդ եմ տալիս, ձեզ կարգին պահեք, եթե չեք ուզում կորցնել բազմաթիվ անօրինական ճանապարհներով ձեռք բերված ձեր մանդատները։

Մենք՝ ժողովուրդն է տերը մեր երկրի»,- իր մտքերը եզրափակում է Փայլակ Ուրուսյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: