«Երանի այդքան Եղբայր չլինեիր ու չէի զգա՝ ինչ է այսքան անԵղբայր լինելը․․․»

Անմահացած հրամանատարներից մեկի՝ Կարեն Արզումանյանի քույրը՝ լրագրող Նանե Արզումանյանը, հաճախ է գրում եղբոր մասին։ Նա հերթական տեսանյութն է տեղադրել եղբոր մասնակցությամբ։ Տեսանյութի տևողությունը ընդամենը վայրկյաններ է։

Նկարահանել է Նանեն և, ինչպես ինքն է ասում, չգիտի, թե ինչու։ Նանեն տեսանյութին կից գրել է հետևյալը․ «8 ամիս առանց քեզ. մղձավանջի ու կարոտի, մոխրացած պատկերներից հեռու փախնելու, քո ուսը գեթ վի վայրկյան զգալու դատարկության 8 ամիս, քեզնից եկած անսահման ուժի ու ներսից քանդված գոյության 8 ամիս։

Կարենս խոսում էր հոր հետ ու չգիտեմ ինչու՝ նկարում էի կողքից։ Խզված ձայնը դարձավ հավերժ ուղեկցող տանջանք։ Ախր ինչու։ Հայրենասիրության գինդ մեզ թողեց առանց քեզ։ Ամենուր ու ամեն տեղ քեզ փնտրելը դարձավ հորինված ճակատագիր։

Մեր հայրիկի ու քո տղաների շարժումներում քեզ նմանեցնող պահվածք փնտրելը դարձավ հավերժություն։ Երանի այդքան Եղբայր չլինեիր ու չէի զգա՝ ինչ է այսքան անԵղբայր լինելը։ Հրամանատար, արի»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: