«Մի օր առաջ էդ նույն քաղաքացու քվեն ստանալու համար իրենց ձեռքն էիք համբուրում, հիմա անիծելը ո՞րն ա․․․»

Ընտրությունների արդյունքների պարզվելուց հետո իրարամերժ ու երբեմն էլ խիստ ագրեսիվ հրապարակումներ են հայտնվում համացանցում։ Արդյունքներից դժգոհ շատերը նույնիսկ անեծքներ են գրում այլոց հասցեին։

Լրագրող Լիլիթ Շաբոյանը գրում է․ «Կարևոր ա, որ հիմա իշխանությունը հաղթանակից չկուրանա, իրականությունից չկտրվի ու անցնի գործ անելուն:

Ընդդիմությունը հասկանա իր սխալները, ընդունի, որ պարտվել են նաև իրենք իրենց, քանի որ էս ընտրությունը ցույց տվեց, որ բնակչությունը միայն իրենց վերադարձը կանխելու համար պատրաստ ա ներել պարտված ղեկավարին:

Կարևոր ա ի վերջո երկրի մասին մտածելը,պետականությունը պահպանելը օրակարգ դարձնելը: Ֆեյսբուքյան ողբն ու ՀՀ քաղաքացուն պիտակավորելը տհաճ ա, մի օր առաջ էդ նույն քաղաքացու քվեն ստանալու համար իրենց ձեռքն էիք համբուրում, հիմա անիծելը ո՞րն ա:

Խաղաղություն ու խոհեմություն բոլորիս, մի մոռացեք, որ թշնամին դեռ մեր սահմանին ա»,- իր մտքերը եզրափակել է լրագրող Լիլիթ Շաբոյանը:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: