«Մանդատները վայր դնելու համար միասնական դիրքորոշում է պետք, զարգացումներն էլ Սերժ Սարգսյանի համար․․․»

Հայտնի լեզվաբան ու քաղաքականությամբ զբաղվող գործիչ Նարինե Դիլբարյանը, որ այս նախընտրական փուլում դուրս էր եկել Ժառանգություն կուսակցության կազմից և ընդգրկվել Տիգրան Արզաքանցյանի ղեկավարած Դեմոկրատների քաղաքական ուժի մեջ, այսօր այսպիսի հրապարակում է արել․

«Հունիսի 20-ից հետո պարզ դարձավ, որ Հայաստանում քաղաքական ապագա չկա՛, կա ներկա և ներկա վերադարձող անցյալ: Փաշինյանն իրեն լավ է զգում այդ անցյալի հետ, մարտահրավերներ է նետել ու հաղթել:

Հիմա պարզ կդառնա, թե այդ ներկայի մաս կազմած անցյալը ինչ մտադրություններ և կարողունակություն ունի: ՍԴ դիմելը ձևական քայլ է, բոլորս գիտենք ՍԴ դիմելու միակ հնարավոր արդյունքի մասին, որն այդ արդունքի բացակայությունն է։

Մանդատները վայր դնելու համար միասնական դիրքորոշում է պետք, զարգացումներն էլ Սերժ Սարգսյանի համար սահմանադրություն կռած-կոփած անձինք կհուշեն: Աստված զորավիգ Հայաստանի Հանրապետությանը»,- իր մտեքրը եզրափակել է լեզվաբան Նարինե Դիլբարյանը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: