Ահա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը վերցնում «պողպատե մանդատը»․ ուշագրավ տեսանյութ

Ինչպես հայտնի է, հետհեղափոխական Հայաստանում Ն․ Փաշինյանին ամենից շատ մեղադրում էին հեղափոխական ռեսուրսները մսխելու և թավշե քաղաքականություն վարելու մեջ։ Նրանից պահանջում էին ավելի կտրուկ և կոշտ քայլեր։

Այս ընտրությունների քարոզարշավի ժամանակ Ն․ Փաշինյանը, հասկանալով իրեն ուղղված բողոքների պատճառն ու հիմնավորումը, խոստացել է թավիթը փոխարինել պողպատե քաղաքականությամբ։ Նա իր խոստման հավաստիքը որոշել է արտահայտել շատ խորհրդանշական կերպով։

Այսօր, ընտրությունների նախնական արդյունքները պարզվելուց հետո, վարչապետը խոստացածի պես հրավիրել է հանրահավաք, որն ավարտել է խորհրդանշական բեմականացմամբ։ Նա հավաքի վերջում հանդիսավոր կերպով ստանձնել է պողպատե մանդատը։

Մանդատը մեր սահմանադրության տեսքն ունի և շատ սիմվոլիկ բնույթ ունի այս դեպքում։ Վարչապետն այն ստանձնել է ծափահարությունների ներքո՝ խոստանալով այլևս ավելի խիստ և կոշտ քաղաքականություն վարել, որը կբխի մեր պետության շահերից։

Այսպիսով՝ Ն․ Փաշինյանը հեղափոխությունը շարունակելու երկրորդ հնարավորությունն է ստանում։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!