Սոս Ջանիբեկյանը դիմում է կարևոր կոչով․ ուշագրավ տեսանյութ

Արտիստներից Սոս Ջանիբեկյանը մշտապես տարբերվել է իր հստակ ու համարձակ դիրքորոշումներով։ Նա այսօր առավոտյան կոչով դիմել է իր նեղ շրջապատի ներկայացուցիչներին, հատկապես նրանց, ովքեր կազմակերպում են երաժշտական միջոցառումներ, Հայաստանում զարգացնում են երաժշտական կյանքը որպես մշակույթ։

Սոսը նրանց զգուշացնում է, որ այսօր ալարելու և ընտրության չգնալու դեպքում վաղը հնարավոր է գործունեության ոլորտում ունենան լուրջ խոչընդոտներ։ Նա մասնավորապես կանխատեսում է հնարավոր հետևյլա տարբերակը․

Առաջիկայում գուցե իրենց ֆեյս կոնտրոլները չանցած ոչ խելացի դեմքեր գնան և խանգարեն իրենց գործունեությունը, կազմակերպած միջոցառումները՝ միտումնավոր ստեղծելով բազմաթիվ խնդիրներ։

Արտիստը այս ամենը կանխատեսելով հանդերձ՝ հորդորում է անպայմանորեն գնալ ընտրության, հակառակ դեպքում սեփական անձից բացի ուրիշ ոչ ոքի չմեղադրեն, քանի որ նրանք այսօր ալարել են ու չեն գնացել ընտրություն կատարելու։

Սոս Ջանիբեկյանի հորդորը ներկայացնող խոսքի տեսագրությունը կարող եք ամբողջական տարբերակով դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: