«Հայաստանի անկախ հանրապետության գոյաբանության հիմքում ընկած է երկու հակադիր իրողություն` խաղաղ համակեցություն հարևանների հետ և․․․»

Պատմաբան, մանկավարժ Վահրամ Թոքմաջյանը գրում է հետևյալը․ «Դիտորդական առաքելությամբ պայմանավորված չեմ կարողացել ակտիվ լինել նախընտրական փուլում։ Թաքցնելու բան չկա. ես ընտրել եմ ՀԱԿ-ին։

Ընտրությունը պայմանավորված է վաղուց, եթե ավելի կոնկրետ լինեմ` 1990-ականներից։ Սենտիմենտալ մանրամասների մեջ չմտնենք, քանի որ մի անգամ արդեն հրապարակային պատմել եմ այդ մասին։

Ես որևէ մեկին չեմ մեղադրում ՀԱԿ չընտրելու համար։ Ավելին` ինտելեկտուալ ձևախեղումների էլիտիստական անառողջ շրջապտույտի մեջ մտնելու պետք չունեմ։ Յուրաքանչյուր քաղաքացի ընտրել է այնպես, ինչպես ճիշտ է համարել։ Ու ես խորապես հարգում եմ յուրաքանչյուրի կարծիքի, ընտրության և արտահայտման իրավունքը։

Ամեն դեպքում նորից կրկնեմ. Հայաստանի անկախ հանրապետության գոյաբանության հիմքում ընկած է երկու հակադիր իրողություն` խաղաղ համակեցություն հարևանների հետ և անընդհատ, կործանարար, չհիմնավորված պահանջատիրություն, հիմնականում` հարևանի երեխայի հաշվին։

Առողջ ընթացք ու սթափ միտք բոլորին»,- իր ասելիքն ավարտում է Վահրամ Թոքմաջյանը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: