Սիրված դերասանուհի Սիրանուշ Լազյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ արտիստուհու մասին

Հանրահայտ ու սիրված արտիստուհիներից Սիրանուշ Լազյանն այսօր բոլորում է ծննդյան երեսունհինգ տարին։ Սիրանուշը ծնվել է Երևանում, սովորել  թիվ 125 միջնակարգ դպրոցում։ Նա դպրոցական տարիներից հաճախել է։ Սիրանուշի հայրն արցախյան առաջին պատերազմի կամավորներից է եղել, ով հետ չի վերադարձել։

Սիրանուշը նախ փորձել է բուժքրոջ մասնագիտություն ստանա, ապա փոխում է ուղղությունը։ Հետագա տարիները Սիրանուշի համար դերասանական մասնագիտական կրթություն ստանալու արդյունավետ տարիներ են եղել։

Մինչ այս արտիստուհին հանդես է եկել բազմաթիվ ֆիլմերում, հեռուստատեսային նախագծերում։ Ֆիլմում Սիրանուշի առաջին դերակատարումը թեթևամիտ կնոջ կերպարն էր՝ «Փնտրվում է միլիոնատեր» ֆիլմում։

Հետագայում Սիրանուշն ավելի դրամատիկ կերպարներ կերտեց, ապա հանդես եկավ նաև հեռուստանովելներում։ Հենց հեռուստանախագծերից էլ հեռուստադիտողը առավել ճանաչեց ու սիրեց Սիրանուշին։ Նշենք նաև, որ Սիրանուշի ընտանիքը ևս արտիստական է։

Սիրանուշն ամուսնացած է մեկ այլ հայտնի դերասանի՝ Սամվել Դանիելյանի հետ։ Նրանք մասնագիտության նույնության շնորհիվ հաճախ են աշխատում և հանդես գալիս միասին։ Նրանք երկու բալիկ ունեն։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: