Մի երկրում, որտեղ եկեղեցին հովանավոր է կանգնում տասովշիկ պրոֆեսորին, ապա․․․

Հայկ Մանասյանը բավականին բարկացած ուղիղ եթեր է մտել՝ անդրադառնալով երեկ «Իզմիրլյան» կենտրոնի տնօրեին հայտնի ձայնագրության դեպքին։ Նա անընդունելի է համարում մասնագիտական դիրքը և պաշտոնը չարաշահելու ապացուցված երևույթը։

Բժիշկն ուշագրավ դեպքեր է պատմում՝ ներկայացնելով, որ ինչ վիճակ է տիրում առողջապահական համակարգում։ Նա քննադատում է ոչ միայն նմանօրինակ գործունեությամբ զբաղվողներին, այլ նաև բոլոր նրանց, ովքեր սատարում են նման դեպքերը։

Հայկ Մանասյանը հորդորում է բարձր ինքնագիտակցություն դրսևորել՝ սեփական անձը տնօրեն համարելով։ Նա պահանջում է, որ յուրաքանչյուրն իր հերթին թույլ չտա ոչ մի անօրինական կամ hանցագործ դեպքեր։

Հայկ Մանասյանին բարկացնում է նաև այն իրողությունը, որ եկեղեցին չի քննադատում, այլ հակառակը, աջակցում է նման իրողություններին։ Հայկ Մանասյանը հիշեցնում է, որ գործարարների բիզնեսները կառուցված են ժողովրդին պատկանող տարածքում, ուստի մարդիկ իրենց տեր պետք է զգան։

Հայկ Մանասյանի ուղիղ եթերի ամբողջական տարբերակը՝ կից։

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: