«Հասարակություն, դարեր շարունակ ձեր անտարբերությունն ու սուբյեկտի բարօրությունը էսօր UՊԱՆԵՑ ՄԵՐ ՏՂԵՐՔԻՆ»

Ռ․ Քոչարյանի հրավիրած նախօրեի հանրահավաքը բավականին բազմամարդ է անցել։ Տարբեր վերլուծական, հիացական ու քննադատական խոսքեր են հնչել այդ հանրահավաքի ընթացքում և դրանից հետո։ Սակայն շատերի համար խորը խմահոգիչ է եղել այն հանգամանքը, որ հանրահավաքի ժամանակ եթերի երևացել է մի տեսարան, որտեղ ծածանվում են ոչ թե հայկական, այլ ռուսական դրոշներ։

Այս իրողությանը դառը կսկիծով անդրադարձել է քառասունչորսօրյա աննախադեպ պատերազմի ժամանակ անմահացած հայտնի Ռիժիկի՝ Հայկ Սահակյանի մայրը՝ Աստղիկ Հովհաննիսյանը։ Նա իր ափսոսանքն է հայտնել իրենց տղաների համար։

Աստղիկ Հովհաննիսյանը մասնավորապես գրել է հետևյալը․ «Դե արի ու ապրի։ Մարդիկ, դուք լավ չեք, էս սպիտակ թուրքի դրոշները գոնե չծածանեիք։ Ոնց չհասակացաք որ էս պատերազմը մոնղոլ թաթարից սերված ռսի ձեռի գործն է։

Լավ, էդքա՞ն։ ՀԱԶԱՐ ԱՓՍՈՍ ՄԵՐ ՏՂԵՐՔԸ։ Մի թողեք, որ վրեժը մթագնի Ձեր ուղեղները։ Հասարակություն, դարեր շարունակ ձեր անտարբերությունն ու սուբյեկտի բարօրությունը էսօր UՊԱՆԵՑ ՄԵՐ ՏՂԵՐՔԻՆ»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: