Ահա թե ինչպես է սիրված դերասան Էդգար Իգիթյանը դիմավորում իր նորածին բալիկին

Էդգար Իգիթյանն առաջին անգամ օրեր առաջ երջանկություն ունեցավ վայելելու իր առաջնեկի ծննդյան բերկրանքը։ Դերասանը, որ արդեն մի քանի տարի է, ինչ ամուսնացած է, օրեր առաջ հայտնել էր, որ հայրիկ է դարձել՝ ստանալով շնորհավորանքներ։

Էդգարը երեկ դիմավորել է իր նորածին տղային և տիկնոջ՝ Լուսինեի հետ նրան ուղեկցել հայրական տուն։ Ամուսիններն իրենց առաջնեկին որոշել են Լեոն անվանել։

Բացի այն, որ անունը հայտնի էկրանավորման կերպարներից մեկի անունն է, այն թարգմանաբար առյուծ է նշանակում։

Ամուսնական զույգն անուն ընտրելիս կանգ է առել այս տարբերակի վրա նաև այն հանգամանքը հաշվի առնելով, որ Լեոն անունը կարելի է բացել նաև հետևյալ կերպ՝ Լուսինեի և Էդգարի որդի։

Էդգարը որդուն դիմավորելու համար ծաղիկներով հարազատների հետ գնացել է հիվանդանոց։ Հենց հիվանդանոցի դռների մոտ էլ նա դիմավորել է տիկնոջը և առաջին անգամ գրկել որդուն՝ ունենալով երջանկության աննկարագրելի ապրումներ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: