Թոռներն ուզում էին դինոզավրի կերպարով կատակել տատիկի հետ, բայց տատիկը հետ չմնաց․ տեսնել է պետք

Տատիկը թոռների մոտ հյուր էր եկել կանադական Շոնիգեն Լեյք, երբ վերջիններս որոշեցին կատակել նրա հետ՝ կնոջն օդանավակայանում դիմավորելով դինոզավրի փչած կոստյումներով։ Բայց տատիկը որոշել է հետ չմնալ և զարմացնել թոռներին։ Արդյունքում օդանավակայում ականատես եկան երեք դինոզավրերի հանդիպմանը։

Տղաները՝ Իթանն ու Օուենը, որոշել էին կրկնել այն, ինչ արել էր տատիկը։ Մի անգամ, երբ նրանք հյուր էին գնացել, տատիկն իրենց դինոզավրի կոստյումով էր դիմավորել։ Նրանք որոշեցին տատիկին նույն անակնկալը մատուցել։

Տղաների մայրիկը կողմ էր նրանց կատակին՝ օգնելով երեխաներին։ Բայց նա չի ասել որդիներին, որ տատիկն էլ է որոշել զարմացնել նրանց։ Տատիկն իր դինոզավրի կոստյումը բերել է ձեռքով, և ինքնաթիռից իջնելուց հետո խնդրել է անվտանգության աշխատակցին օգնել հագնել այն։

Արդյունքում օդանավակայանում ներկաները դինոզավրերի ընտանիքի վերամիավորմանն ականատես եղան՝ և՛ հուզիչ, և՛ զվարճալի։ Դիտեք մանրամասները՝ տեսանյութով։

 

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: