Այս տհաճ միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Լիվանիա քաղաքում։ Հունվարի 24-ին հյուրանոցներից մեկի լողավազանում երկու տարեկան տղան ինքնուրույն մտել էր մեջը։ Երեխան չէր կարողանում լողալ, այդ պատճառով մտնելով ջուրը, տղան սկսել է խորտակվել։
Ջրի տակ երեխան անցկացրել է երեք րոպե։ Եթե կողքով չանցներ 9-ամյա աղջնակը, որը նկատել է տղային, այս ամենի վերջը ողբերգալի կլիներ։ Նա կանչել է մեծահասակներից մեկին, և նրանք երկուսով փոքրիկին հանել են ջրից։
Բարեբախտաբար, լողավազանում բուժքույրներ են եղե, որոնք առաջին բուժօգնությունն են ցուցաբելեր փոքրիկին՝ գիտակցության բերելով նրան։ Շտապօգնության ժամանումից հետո երեխան հոսպիտալացվել է։ Եթե 9-ամյա աղջիկը կես կամ մեկ րոպե ուշ տեսներ տղային, նրա կյանքը փրկել չէր հաջողվի։
Ի դեպ, երկու տարեկան երեխայի մայրը մոտակայքում է եղել։ Այն, որ երեխան անհետացել էր, նրան չէր անհանգստացնում։ Նա նույնիսկ չէր հիշել երեխայի մասին։