«Առաջին բանը որ արեցի, հաշվեցի մտավորականների քանակը. պարզվեց, որ․․․»

Նարեկ Սարգսյանը գրում է․ «Նայեցի 124 մտավորականների ցուցակը, որոնք ստորագրել են Քոչարյանին սատարելու հայտարարությունը: Առաջին բանը որ արեցի, հաշվեցի մտավորականների քանակը. «Ընտրություններ կեղծած ուժը չի կարող առանց կեղծիքների ցուցակ հրապարակել, դա բացառված է», — մտածեցի ես: Հաշվեցի, պարզվեց, որ «124 մտավորականները» իրականում 115-ն են:

Հետո մտածեցի. «Օկ, թիվը կեղծել ա, բայց դե կրկնաքվեարկության թագավոր քոչարյանը անհնար ա, որ դրանով բավարարվեր» և մի քիչ ավելի մանրակրկիտ նայեցի. Պարզվեց, որ հանճարեղ արձակագիր, Բակունցին ու Չարենցին ծովը տարած ծարավ ետ բերած արձակագիր Դիանա Համբարձումյանը (ո՞վ ա դա…) երկու անգամ է սատարել Քոչարյանին:

Հիմա ցուցակը. Ես անկեղծ հիասթափված եմ: Հանրապետությունը լիքն է անբարոյական «մտավորականներով», ինչպե՞ս է պատահել, որ ցուցակը այդքան կարճ է: Քոչարյանին է սատարել Քոչարյանի խնամին՝ Հրաչյա Հարությունյանը: Բայց Ահա Սյուզան Մարգարյանն ու Սիրյոշոն չեն սատարել. սա նշելու արժանի փաստ է: Իրենք հաստատ պակաս մտավորական չեն, քան Սերուժ Քրաջյանը, Հայկազուն Ալվրցյանը կամ Ջեմա Բառնասյանը (Ի դեպ ո՞վ գիտի թե սրանք ովքեր են)։

Քոչարյանին է սատարել Վիոլետ Գրիգորյանը՝ հայտնի իր ծլիկին նվիրված բանաստեղծությունով. ահա մի հատված դրանից. «Ծլի, Ծլի Ծլիկս, ձայնազուրկ ու թլիկս,կարմրատոտիկ լորիկս, լորիկս, պլորիկս…»:

Քոչարյանին է սատարել Հուսիկ Արան. իրեն գրող կոչող կատարելապես անգրագետ, հայերն պարզ խոսքին չտիրապետող և բոմժի արտաքինով մի անձնավորություն, որի մասին նախկինոմ գրել եմ… Տգետը տգետին ա սատարում, այլ կերպ հնարավոր չէ:

Քոչարյանին է սատարել պատմաբան Էդիկ Մինասյանը, այն նույն Էդիկ Մինասյանը, որը Մարտի 1-ի դեպքերը դասագրքում նկարագրել էր այնպես, որ գազազած ժողովուրդը ուզում էր Ռոբերտ Քոչարյանին հում-հում ուտեր, Քոչարյանն էլ հազիվ փախել-փրկվել ա։

Քոչարյանին է սատարել Մարտին Վարդազարյանը՝ հայտնի «Վախտին Մարդազարյան» ժողովրդական մականունով։ Քոչարյանին է Ժիրայր Դադասյանը, որը՝ լինելով տաղանդավոր բեմադրիչ, մարդկային առումով արդեն տարիներ շարունակ զբաղված է իշխանությունների մոտ մուրացկանությամբ:

Ցուցակի մեծ մասին չեմ ճանաչում։ Զարմանալիորեն ցուցակում չեն Նունե Եսայանը, Շուշան Պետրոսյանը, Անդեն և լիքը այդ տեսակի մտավորականներ։ Քոչարյանական էլիտային հուշեմ ևս մի անուն՝ Կոմպոզիտորների միության ղեկավար Արամ Սաթյան, հոգով շատ ավելի մուրացկան, քան Ժիրայր Դադասյանը. Եթե մի երկու հազար դոլար տաք՝ մինչև կյանքի վերջ՝ ինչ ասեք կանի: Ուզեք՝ տարին մի հատ օպերա կգրի՝ Նվիրված Ռոբերտ Քոչարյանի աֆիկյան հերոսամարտերին»։

Рейтинг
( 4 оценки, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: